Рубрика: Без рубрики

«Կիկոսի մահը» հանրակրթական օպերա. նախագծի ներկայացում, 2019թ.

hh

Նախագիծ. հանրակրթական օպերա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Թեման

Հովհ. Թումանյան «Կիկոսի մահը»

Նպատակը

  • ստեղծել առաջարկվող ստեղծագործությանը խաղարկային պատում-պատմումով՝  երաժշտության, շարժման միջոցով ներկայացնելու ձևաչափ
  • կոտրել օպերա ստեղծելու ծանր ու դժվար կարծրատիպը
  • ստեղծել հեքիաթի, ստեղծագործության կենդանի, խաղարկային մասսայական պատկեր

Մասնակիցների տարիքային խումբը

Միջին դպրոցի 6-րդ դասարաններ

Ընթացքը

  • նախապես ծանոթանալ ստեղծագործությանը սովորողների խմբով
  • լսել սովորողների առաջարկները, պատկերացումները, կազմակերպել թիմային աշխատանքի կլոր սեղան
  • համակարգում են հիմնական գործողությունները,
  • որոշել՝ ինչ գործողությունների վրա է կառուցվելու օպերան
  • ընտրվում, հարմարեցվում են ստեղծագործության մասերին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր, հավես առաջացնող ձայնարկություններ, ռիթմիկ պատկերն ամբողջացնող դինամիկա
  • ստեղծագործական խմբում ներառվում են երաժիշտ-սովորողներ
  • փորձերի ընթացքում կատարվում եմ տեսաձայնագրություններ՝ խմբային դիտման և քննարկման համար
  • տեխնոլոգ-մասնագետի հետ խորհրդակցություն՝ արդուզարդի ճաշակն ապահովելու համար
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ամբողջական երաժշտաթատերական ներկայացում-օպերա բեմադրելու բուն աշխատանքային ընթացքը տևում է 3-4 շաբաթ

Արդյունքում մասնակիցները                                                       

  • բերանացի կարդալ հեքիաթը
  • խաղարկել օպերան՝ անկախ տեղից՝ առանց ստատիկ վիճակների
  • տեղում ներառել հանդիսատեսին, դարձնել նրան մասնակից
  • հայկական ազգային, ծիսական երգերը, պարերգերը տարածել, փոխանցել, դարձնել սիրելի

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Զարգացումներ

Այս պահին Միջին դպրոցի շրջիկ երաժշտական թատերախումբը «Կիկոսի մահը» օպերայով ունի երկու հրավեր. Հրազդան քաղաքի կենտրոնական գրադարան, Երևանի Խնկո Ապոր գրադարան…

Հրազդան քաղաքից հրավեր.

Մեկնելու օրը`04.04.2019, ժամը`10:00-16:30

Վայրը` Հրազդան քաղաք, Կոտայքի մարզի կենտրոնական գրադարան

Նախնական աշխատանքային ընթացք.

  • Սովորողների հետ փորձնական աշխատանքներ
  • աշխատանք ծնողներ հետ
  • բեմական հագուստ, որոշումը սովորողների հետ
  • թերթոնների և նվերների պատրաստություն
  • պարերգերի ուսուցում

Արդյունքը.

Պատումներ սովորողների բլոգներում, հրապարակում կայքում, փոխանակման ծրագրերի տարածում:

Մասնակիցներ.

  • Оставьте комментарий